• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հաագայի դատարանը բավարարեց հայերի դեմ ատելություն սերմանելու վերաբերյալ դեսպանության հայցը

10 օգոստոսի, 2023
Հաագայի դատարանը բավարարեց հայերի դեմ ատելություն սերմանելու վերաբերյալ դեսպանության հայցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 10-ին Հաագայի շրջանային դատարանում տեղի ունեցավ Նիդերլանդների «Թուրք-ադրբեջանական մշակութային միության» նախագահ Իլհան Աշքընի դեմ 2020թ․ հարուցված գործի դատական նիստը։ 

Վերջինիս համար հիմք են հանդիսացել ՀՀ դեսպանության և Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին բողոքները՝ պայմանավորված Ի․ Աշքընի հայատյաց և ատելություն սերմանող հրապարակումներով և ելույթներով։ Նիստին ներկա էր նաև դեսպան Տ.Բալայանը։

Դատարանը Ի․ Աշքընին դատապարտեց 1000 եվրո տուգանքի և 2 ամսվա պայմանական ազատազրկման երկու տարի փորձնական ժամկետով համաձայն Նիդերլանդների Քրեական օրենսգրքի 137c և 137d հոդվածների` հայերի նկատմամբ հրապարակային վիրավորանքի և բռնություն հրահարելու մեղադրանքով։

Դատավորը հայտարարեց, որ հետագա իրավախախտման դեպքում, ընդհանուր առմամբ, ազատազրկման պատիժն այլևս պայմանական չի լինելու։

Ի․ Աշքընի դեմ դատավճռի մասին առավելմանրամասն տեղեկատվությունը հասանելի է  Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կայքում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: